Լատվիայում տղամարդը փորձել է ավտոբուս առևանգել և ուղևորներին գերի վերցնել

16:49 • 19.03.14

Լատվիայի Սիգուլդա քաղաքում տղամարդն ինքնաձիգի նման իրով փորձել է ավտոբուս առևանգել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

TV5 հեռուստաընկերության տեղեկություններով՝ երիտասարդը վազել է փողոց, վարորդի ուղղությամբ պահել ինքնաձիգի նման իրը։ Ավտոբուսն արգելակել է։
 

Տղամարդը մտել է ավտոբուս, և վարորդը փորձել է վնասազերծել նրան, բայց գլխին հարված է ստացել։

 

Ուղևորները շոկի մեջ են եղել և չեն համարձակվել անգամ ոստիկանություն կանչել։ Հարվածից հետո վարորդն ուշքի է եկել և ինքնուրույն վնասազերծել հարձակվողին։ Տղամարդը ձերբակալվել է, իսկ զենքն ուղարկվել է փորձաքննության։