Մոսկովյան մեծ կրկեսի աշխատակցի մոտ 60 մլն ռուբլու թմրանյութ է հայտնաբերվել
Ռուսական Նորիլսկ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է թմրանյութերի առքուվաճառքով զբաղվող մոսկվայաբնակ 2 անձի, ովքեր քաղաք են տեղափոխել սինթետիկ թմրանյութի խոշոր խմբաքանակ։ Ինչպես հայտնում է Газета-ն, հայտնի է, որ ձերբակալվածներից մեկը Մոսկովյան մեծ կրկեսի աշխատակիցներից է։
Աղբյուրը մանրամասնում է, որ ձերբակալվածները Նորիլսկ են ժամանել 5 կգ սինթետիկ թմրանյութով, որի քողարկման համար այն լցված է եղել սպորտային հավելումների համար նախատեսված սրվակների մեջ։
Ըստ մասնագետների հաշվարկի՝ առգրավված թմրանյութի իրացման դեպքում հանցագործները կունենային 60 մլն ռուբլուց ավելի եկամուտ։










