Հրազդանի բնակիչը վնասվածքներ է ստացել բակում կայանված ԶԻԼ մեքենայի պատահաբար շարժվելու հետևանքով
Հիվանդանոցից Ոստիկանության Հրազդանի բաժնում մարտի 19-ին, ժամը 00.35-ին հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածք, տրավմային շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1960 թ. ծնված Վաչե Հ.-ն: Այս մասին հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վաչե Հ.-ն վնասվածքը ստացել է մարտի 18-ին, ժամը 23.30-ի սահմաններում, իր տան բակում կայանված, իրեն պատկանող «ԶԻԼ ՄՄԶ-45021» մակնիշի ավտոմեքենայի գազի հետ կապված խնդիրները կարգավորելիս ավտոմեքենան պատահաբար շարժվելու հետևանքով:
Ըստ բժշկի տեղեկանքի` Վաչե Հ.-ն ի վիճակի չէ բացատրություն տալու: Նախապատրաստվում են նյութեր:










