Իսրայելական բանակն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի զինված ուժերի դիրքերին
Իսրայելական բանակը գիշերն օդային հարվածներ է հասցրել Սիրիայի զինված ուժերի դիրքերին, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Իսրայելական կողմը սա անվանել է պատասխան քայլ՝ Գոլանի բարձունքներում (Իսրայելի կողմից օկուպացրած սիրիական տարածք) նախօրեին իր պարեկային ուժերի վրա իրականացված հարձակման դիմաց:
Հարվածների թիրախ են եղել մարզումների ճամբարը, ռազմական շտաբը և զենիթային մարտկոցը:
Իսրայելի գնահատմամբ՝ դա անթույլատրելի իրավիճակի լարում էր Սիրիայի կողմից:
Գոլանում երեքշաբթի ականառումբի պայթեցումից չորս իսրայելցի զինվոր էր վիրավորվել:










