Իվանիշվիլին դադարեցրել է ոչ պաշտոնական հարաբերությունները Մարգվելաշվիլիի հետ

12:18 • 19.03.14

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պնդում է, որ չունի ոչ պաշտոնական հարաբերություններ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: Այդ մասին նա հայտնել է «Իմեդի» հեռուստաընկերության եթերում, հաղորդում է kavkasia.net-ը:

 

Լրագրողի հարցին, թե արդյոք գոհ է երկրի ղեկավարի գործունեությունից, Իվանիշվիլին պատասխանել է, որ «ավելին էր սպասում»:

«Գործընթացն ընթանում է նորմալ հունով:Ես որոշակի չափով հիասթափված եմ, նրա մոտ սկզբունքորեն տարբերվող հատկություններ ի հայտ եկան, ընտրություններից հետո նա այլ բնավորություն ցուցադրեց»,- հայտարարել է Իվանիշվիլին և հավելել, որ նա դադարեցրել է «ոչ պաշտոնական հարաբերությունները երկրի ղեկավարի հետ, և դրանում ողբերգություն չի տեսնում»: