Հիլարի Քլինթոնը զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր «ագրեսիայի» մասին
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Ռուսաստանի շուրջ գտնվող այլ երկրներ նույնպես կարող են ենթարկվել ագրեսիայի, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններն Ուկրաինայի հանդեպ անպատիժ մնան, գրում է pravda.ru-ն։
«Կարծում եմ՝ դուք կտեսնեք այլ երկրներ, որոնք կամ անմիջականորեն կբախվեն ռուսական ագրեսիային, կամ նրանց քաղաքական համակարգը կկաշառվի այնպես, որ նրանք այնքան վախեցած կլինեն, որ կվերածվեն վասալների, այլ ոչ ինքնիշխան ժողովրդավարությունների»,- ասել է Քլինթոնը։
Ուկրաինայի հանդեպ իր դիրքորոշման մասին հարցին նա պատասխանել է, որ կողմ է երկակի մոտեցմանը՝ առաջին՝ խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի հանդեպ, երկրորդ՝ իրականացնել Կիևի կառավարության ֆինանսական և տեխնիկական օգնությունը։










