Լոս Անջելեսի երկրաշարժի մասին լուրը LA Times-ում ռոբոտ է գրել
LA Times թերթի կայքին հաջողվել է առաջիններից մեկը հայտնել մարտի 17-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած երկրաշարժի մասին մասնագիտացած ռոբոտ-ծրագրի շնորհիվ։ Այդ մասին Slate ամսագրին պատմել է LA Times-ի լրագրող Քեն Շվենկեն, ով տվյալ ծրագրի հեղինակն է, գրում է lenta.ru-ն։
Նրա խոսքով՝ իր ծրագիրը վերլուծում է երկրաշարժերի մասին հաղորդագրությունները, որոնք փոխանցում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։ Եթե հաղորդագրությունում ասվում է Լոս Անջելեսի շրջանում որոշակի մագնիտուդով երկրաշարժի մասին, ապա ծրագիրը տրամադրում է համապատասխան տվյալներ նախապես ստեղծված շաբլոնում և ուղարկում է այն լրատվական ծառայությանը։ Այնուհետ այդ լուրերը ստուգում է թողարկող խմբագիրը, որն էլ որոշումներ է կայացնում լուրերի հրապարակման վերաբերյալ։
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունից տեղեկության ստացման պահից մինչ լուրի թողարկումն անցել է ոչ ավելի քան 3 րոպե, նշել է Շվենկեն։










