Ապրիլի 28-ին «քառյակը» Կառավարությանն անվստահություն կհայտնի. Լևոն Զուրաբյան

13:50 • 19.03.14

Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունների համատեղ նիստը, որից հետո լրագրողների հետ հանդիպմանը «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ սկսում են ստորագրահավաք Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծը ապրիլի 28-ի ԱԺ քառօրյայի օրակարգ մտցնելու համար։


«Սա տեխնիկական որոշում չէ, այլ մի ամբողջ գործընթացի սկիզբ»,-ասաց Լևոն Զուրաբյանը, ով նշեց, թե դա հաստատում են բոլոր չորս ուժերը։


Բացի այդ, քննարկվել է նաև մարտի 22-ին «Դ!ԵՄ ԵՄ»-ի հանրահավաքին իրենց մասնակցության հարցը և որոշվել է ընդունել հրավերը և մասնակցել հավաք-երթին։


Իսկ երրորդ որոշումը եղել է այն, որ մարտի 24-ի քառօրյայի ժամանակ անդրադառնալու են «այն քերթման սխեմաններին, որ իշխանության կողմից ժողովրդին թալանելու նպատակով կիրառվում է» և առաջարկելու են հարցն արտահերթ քննարկվի ԱԺ-ում ազգաբնակչության և տնտեսության սուբյեկտների նկատմամբ տարբեր գումարներ կորզելու մեխանիզմները արագաչափեր, կարմիր գծեր և այլն կանխելու համար։