Անհետացած Boeing-ի օդաչուի տանը հայտնաբերվել են ԱՄՆ ռազմաբազային պատկանող օդանավակայանի տվյալները
Մալայզիայի ոստիկանությունը Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող անհետացած Boeing 777-200 ինքնաթիռի հրամանատարի տանը ինքնագործ ավիասարքեր է հայտնաբերել, որոնցում ներբեռնված են եղել Հնդկական օվկիանոսի տարածաշրջանի 5 թռիչքուղիների տվյալները, այդ թվում՝ տվյալներ ԱՄՆ-ի ռազմական բազայի «Դիեգո Գարսիա» օդանավակայանի մասին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ MalayMailOnline մալայզիական պարբերականին հղումով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ խուզարկում է իրականացվել 53-ամյա Զահարիա Ահմադ Շահի և երկրորդ օդաչու 27-ամյա Ֆարիդ Աբդուկա Համիդի տներում:
«Մոդելավորման ծրագրերի հիմքում ընկած են Մալդիվների «Մալե» միջազգային օդանավակայանի թռիչքուղիների, ԱՄՆ-ին պատկանող «Դիեգո Գարսիա» օդանավակայանի և Շրի Լանկայի ու Հնդկաստանի 3 թռիչքնուղիների տվյալները», - անհայտ աղբյուրի խոսքը մեջբերում է պարբերականը:










