Մերկելը կոչ է արել արագացնել Ուկրաինային ֆինանսական օգնության հատկացումը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է արտահայտվել Ուկրաինային ֆինանսական օգնության առաջին փաթեթի հատկացմանը, գրում է segodnya.ua-ն։
«Այն միջոցներից, որոնց հատկացումը հաստատել է ԵՄ-ն (11 մլրդ դոլար), Կիևին դեռևս ոչինչ չի վճարվել»,- ընդգծել է Մերկելը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն Ուկրաինայի դեպքում պետք է առաջնորդվի «օգնության ձեռք մեկնել» սկզբունքով, այլ ոչ թե գործի «մերժող քննադատության» կարգախոսով։
Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամն Ուկրաինայի նոր կառավարությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն էր հայտնել։ Մարտի 11-ին Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Օլի Ռենը հայտնել էր, որ ԵՄ-ն առաջին օգնությունը կհատկացնի, երբ ԱՄՀ-ն վերսկսի երկրի ֆինանսավորումը։










