ԱՄՆ-ում 400 մլն դոլարի չափով ջեքփոթ է խաղարկվել

11:57 • 19.03.14

ԱՄՆ-ում 400 մլն դոլարի չափով ջեքփոթ է խաղարկվել , հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը: Mega Millions մեծ ժողովրդականություն վայելող վիճակախաղի կազմակերպիչները հայտնել են, որ երկու երջանիկ տոմսերը ձեռք են բերվել Ֆլորիդա և Մերիլենդ նահանգներում: 

 

Եվս մեկական միլիոն դոլար են շահել այն 8 անձինք, որոնց տոմսերում համընկել են 6 թվից 5-ը:

 

ԱՄՆ-ում վերջին խոշոր ջեքփոթը՝ 425 մլն դոլար, խաղարկվել էր փետրվարին, մեկ այլ հայտնի ամերիկյան վիճակախաղով՝ Powerball-ով: Այն ժամանակ, ըստ լրատվամիջոցների, շահած գումարն այդպես էլ չէին պահանջել, սակայն հաղթողը, ինչպես հայտնի է, Կալիֆոռնիայից է եղել: