ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը, սակայն մտադիր չէ զորքեր մտցնել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը մարտի 18-ին Ռուսաստանի հասցեին սուր քննադատությամբ է հանդես եկել՝ Ղրիմի հետ կապված։
«Ղրիմի ճանաչումն անօրինական է և անթույլատրելի, և դաշինքի անդամ երկրները չեն ընդունում Ղրիմի միացումն Ուկրաինային»,- ասել է Ռասմուսենը։
Նրա խոսքով՝ «Ռուսաստանը կանգնել է վտանգավոր ուղու վրա», գրում է Deutsche Welle-ն։
«ՌԴ-ն շարունակում է ոտնձգությունն Ուկրաինայի ինքնիշխանության և նրա տարածքային ամբողջականության հանդեպ և բացահայտորեն խախտում է միջազգային իր պարտավորությունները»,- ընդգծել է Ռասմուսենը։
Նա անհանգստություն է հայտնել Ղրիմում սպանված ուկրաինացի զինծառայողի մահվան կապակցությամբ և նշել, որ բոլոր կողմերը պետք է անհապաղ զսպվածություն ցուցաբերեն և անեն հնարավորը՝ ճգնաժամի հետագա սրացումից խուսափելու համար։
ՆԱՏՕ-ն մտադիր չէ զորքեր մտցնել Ուկրաինա և պնդում է հակամարտության խաղաղ լուծման հարցում։ Այդ մասին հայտնել է դաշինքի մամուլի ծառայությունը։










