Ուկրաինայում ԵԱՀԿ-ի առաքելության հարցը պետք է լուծել 24 ժամվա ընթացքում. Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիան պատրաստ է 20 դիտորդ ուղարկել Ուկրաինա: Այդ մասին մարտի 19-ին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, հաղորդում է dw.de-ն: Նրա խոսքով՝ Ուկրաինա ԵԱՀԿ առաքելության ուղարկման հարցը պետք է լուծվի 24 ժամվա ընթացքում:
Այսօրվա դրությամբ՝ Ռուսաստանն արգելափակում է ԵԱՀԿ դիտորդների ուղարկման հարցը: Սակայն Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ զրույցից հետո, նշել է, որ այդ հարցում նկատվել է որոշակի առաջընթաց:
Ընդհանուր առմամբ, ԵԱՀԿ առաքելության կազմում պետք է ընդգրկվի մի քանի հարյուր քաղաքացիական դիտորդ:










