Կոլումբիայի նախագահը տակն է միզել նախընտրական ելույթի ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսի առողջական վիճակի վերաբերյալ լուրջ կասկածներ են առաջացել, երբ վերջինս տակն է միզել նախընտրական քարոզարշավի շրջանակներում ելույթ ունենալիս։

Ինչպես նշում է Daily Mail-ը, 62-ամյա ղեկավարն առափնյա Բարանքուիլա քաղաքում հանդիպելու է գնացել իր աջակիցների հետ, երբ հանկարծակի նրա մարմնագույն տաբատը որոշակի հատվածում սկսել է թրջվել։

Այնուհանդերձ, դա չի խանգարել Սանտոսին շարունակել իր ելույթը։ Պարբերականն այս տհաճ միջադեպը կապում է նախագահի՝ 2012թ. տարած ծանր վիրահատության հետ, որի ժամանակ բժիշկները նրա շագանակագեղձից քաղցկեղային ուռուցք են հեռացրել։

Սանտոսը Կոլումբիայի նախագահի պաշտոնում ընտրվել է 2010թ. և ցանկանում է ևս մի անգամ վերընտրվել ՝ մասնակցելով մայիսի 25-ին կայանալիք ընտրություններին։










