Պետդումայի հանձնաժողովը հավանություն է տվել Ղրիմը ՌԴ կազմում ընդունելու մասին պայմանագրի վավերացմանը

22:39 • 19.03.14

Պետդումայի` ԱՊՀ հարցերով անձնագրային կոմիտեն միաձայն հաստատել է ՌԴ-ի կազմում նոր տարածքների ընդունման մասին միջպետական համաձայնագիրը:


Ինչպես հայտնում է Газета.Ru-ն` РИА Новости-ին հղումով, համապատասխան որոշումն ընդունվել է չորեքշաբթի կայացած նիստում: Հանձնաժողովը հավանություն է տվել Ղրիմը ՌԴ կազմում ընդունելու մասին պայմանագրի վավերացմանը մարտի 20-ին կայանալիք նիստում:


Մարտի 19-ին Վլադիմիր Պուտինը օրինագիծ է ներկայացրել Պետդումա ՌԴ-ի և Ղրիմի Հանրապետության միջև կնքված՝  Ղրիմը ՌԴ կազմում ընդունելու մասին պայմանագրի վավերացման մասին: