Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշել է իր գահակալության առաջին տարեդարձը (լուսանկարներ)

20:12 • 19.03.14

Ավանդական պապական ելույթը Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում այսօր տեղի է ունեցել առավել տոնական միջավայրում` Հռոմի Ֆրանցիսկոս պապի գահ բարձրանալու առաջին տարեդարձի առթիվ:


Ինչպես ներկայացնում է ИТАР-ТАСС-ը` դեռևս մեկ տարի առաջ Բուենոս Այրեսի նախկին արքեպիսկոպոս Խորխե Մարիա Բերգոլյոն արդեն անչափ մեծ ժողովրդականություն էր վայելում: Նրա մասին արդեն տասնյակ գրքեր են հրատարակվել, իսկ համացանցում Ֆրանցիսկոս պապն ամենից շատ մեջբերվող անձանցից է: Վերջինս նաև բազմաթիվ մանկական կոմիքսների հերոս է դարձել:


Իր անունը վերցնելով նյութականը մերժող վանականի պատվին` Ֆրանցիսկոս պապը հրաժարվել է իրեն հասանելիք շքեղություններից: Թողնելով պապական նստավայրն Առաքելական պալատում, նա համեստորեն բնակվում է Վատիկանի «Սուրբ Մարֆայի տուն» կոչվող հյուրանոցում` նախատեսված կարդինալների համար:

 

Ստորև ներկայացնում ենք Ֆրանցիսկոս պապի` տարվա ընթացքում ամենից շատ քննարկված ու սիրված լուսանկարները: