Ղրիմի դպրոցներում սեպտեմբերի 1-ից կդասավանդեն ռուսական դասագրքերով

13:39 • 19.03.14

Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության խմբակցության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Բուլաևը հայտարարել է, որ Ղրիմի դպրոցներում սեպտեմբերի 1-ից կդասավանդեն ռուսական դասագրքերով։

 

«Այսօր մեր հիմնական նպատակն է այնպես անել, որ 2014թ. սեպտեմբերի 1-ից ղրիմաբնակ երեխաները սկսեն սովորել ռուսական դասագրքերով, մեր կրթական չափորոշիչներով»,-ասել է Բուլաևը՝ Պետդումայի ու Ղրիմի և Սևաստոպոլի օրենսդիրների հանդիպման ժամանակ։

 

Ինչպես տեղեկացնում է Газета-ն, Ռուսաստանին պաշտոնապես միացած Ղրիմում այժմ բնակվում է 180.000 աշակերտ, 17.000 շրջանավարտ։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա ելույթից անմիջապես հետո, Ռուսաստանն ու Ղրիմը ստորագրել են հանրապետությունն ու Սևաստոպոլ քաղաքը Ռուսաստանի կազմ ներառելու մասին պայմանագիր։ Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ նախագահն ու Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը։