Սևաստոպոլում Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի վրա բարձրացվել է ՌԴ դրոշը
Սևաստոպոլում Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի մոտ ցույցի մասնակիցները ներխուժել են զորամասի տարածք, որի վրա ռուսական և Անդրեևյան դրոշն են պարզել, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Տեղական ժամանակով ժամը 08։00-ին շենքի մոտ հանրահավաք է սկսվել, որի մի քանի հարյուր մասնակիցներ ներխուժել են շենք և փոխել դրոշները։
Զինվորականների հանդեպ բռնություն չի կիրառվում։ Ռուսաստանի զինված ուժերը գործողությանը չեն մասնակցում, հայտնում է աղբյուրը։
Նախօրեին Կրեմլում ստորագրվել է Ռուսաստանի կազմ երկու նոր սուբյեկտներ՝ Ղրիմն ու Սևաստոպոլը ներառելու մասին պայմանագիր։










