Հունաստանի պետական հատվածը 48 ժամանոց գործադուլ է հայտարարել

17:05 • 19.03.14

Հունաստանի պետական հատվածի արհմիություններն ու ձախակողմյան կուսակցությունները  48 ժամանոց գործադուլ են սկսել՝ բողոքելով ԵՄ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի ու Եվրոպական կենտրոնական բանկի ճնշման ներքո իրականացվող կրճատումների ու աշխատանքային իրավունքների սահմանափակման դեմ։

 

Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, արհմիությունների ու կուսակցությունների ակտիվիստները հանրահավաք են անցկացրել Աթենքի հրապարակներից մեկում։ Հաղորդվում է, որ բողոքի ցույցեր են կազմակերպվելու նաև երկրի մի շարք այլ քաղաքներում։

 

Գործադուլի հետևանքով փակ են դատարաններն ու տեղական ինքնակառավարման մարմինները, հարկային ծառայությունը, դպրոցները, դեղատները։ Իսկ հիվանդանոցներում բուժօգնություն են տրամադրում միայն ամենածայրահեղ իրավիճակներում։

 

Վարկատու «եռյակի» ու Հունաստանի կառավարության միջև պայմանավորվածության համաձայն՝ այս տարի աշխատանքից հեռացվելու է 11.000 պետաշխատող։ Իսկ 2013թ. այդ ցուցանիշը եղել է 12.500։