Թուրքական ինքնաթիռը սխալմամբ վայրէջք է կատարել տաքսիների համար նախատեսված վայրում

17:49 • 19.03.14

«Թուրքական ավիաուղիների» ինքնաթիռը Ստամբուլ - Բոդրում թռիչքն իրականացնելիս սխալ տեղ է վայրէջք կատարել։

 

Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, ավիաընկերության՝ ազգությամբ ռումինացի օդաչուն խառնել է օդանավակայանի թռիչքուղին և տաքսիների կայանատեղին։ Շփոթմունքի հետևանքով ինքնաթիռը հայտնվել է տաքսիների համար նախատեսված կայանատեղիում։

 

Թուրքիայի պետական ավիացիայի պաշտոնյաները հաստատել են մարտի 13-ին տեղի ունեցած միջադեպի իսկությունը։ Նրանք նշել են, որ տաքսիների համար նախատեսված կայանատեղին և ճանապարհն իրենց չափերով բավական նման են ինքնաթիռների համար նախատեսված հատվածին, ինչն էլ շփոթմունքի պատճառ է դարձել։