Ուկրաինացի զինվորականները հրաժարվել են լքել Ղրիմը

13:31 • 19.03.14

Ուկրաինացի զինվորականները դուրս չեն բերվի Ղրիմից՝ չնայած Ռուսաստանի Դաշնության կազմում շրջանի ընդունմանը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

«Ոչ, մենք մնում ենք»,- հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Իգոր Տենյուխը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:

 

Չորեքշաբթի առավոտյան ռուսամետ տրամադրված ակտիվիստները ներխուժել են Սևաստոպոլում Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի տարածք: Զինծառայողները նրանց դեմ զենք չեն կիրառել, սակայն լքել բազայի տարածքը, որի վրա բարձրացվել է ռուսական դրոշը, հրաժարվել են: ՌԴ-ից զինվորականներ, ինչպես նշվում է, չեն մասնակցել միջադեպին:

 

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ղրիմում գտնվող ուկրաինացի զինվորականները ստիպված կլինեն ընտրություն կատարել՝ մտնել ռուսական բանակ կամ լքել թերակղզու տարածքը: