Ուկրաինան հրաժարվել է ԱՊՀ-ում նախագահությունից

17:39 • 19.03.14

Ուկրաինան այս տարի այլևս չի նախագահի Անկախ պետությունների համագործակցությունում, երկրներ, որոնք նախկինում մտնում էին ԽՍՀՄ-ի մեջ, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:

 

Այդ մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Եվգենի Պերեբիյնիսը Կիևում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

 

«Ուկրաինական կողմը որոշում է կայացրել չշարունակել իր նախագահությունն ԱՊՀ-ում 2014 թվականին»,- հայտնել է նա: Կիևը դիտարկում է ԱՊՀ-ում իր հետագա մասնակցության նպատակահարմարությունը, հավելել են ԱԳՆ-ում: