Ուկրաինայի վարչապետը շտապ մարդիկ է ուղարկել Ղրիմ՝ ռազմական կոնֆլիկտ թույլ չտալու համար
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանձնարարել է առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեմային և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխին շտապ մեկնել Ղրիմ՝ կանխելու կոնֆլիկտի սրումը, հայտնել է ուկրաինացի գործիչ Օստապ Սեմերակը, հաղորդում է interfax.com.ua-ն:
«Քիչ առաջ կառավարության նիստին վարչապետ Արսենի Յացենյուկը հանձնարարեց առաջին փոխվարչապետ Յարեմային և Տենյուխին շտապ մեկնել Ղրիմ՝ իրավիճակը կարգավորելու և այն ռազմական կոնֆլիկտի վերածել թույլ չտալու համար»,- լրագրողներին հայտնել է Սեմերակը:
Նա նաև հայտնել է, որ կառավարության նշված անդամներն արդեն մեկնել են:
Նաև, Սեմերակի խոսքով, Ուկրաինայի նախարարների կաբինետը մտադիր է կոնֆլիկտի լուծման համար ավելի մեծ խումբ ձևավորել:










