Ուկրաինայում պատգամավորները հեռուստաալիքի ղեկավարի են ծեծել. վարչապետը դատապարտել է արարքը
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը դատապարտել է «Սվոբոդա» կուսակցության պատգամավորների գործողություններն Առաջին ուկրաինական հեռուստաալիքի ղեկավար Աելքսանդր Պանտելեյմոնովի նկատմամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Երեկ մի խումբ պատգամավորներ եկել են հեռուստաընկերության շենք: Նրանք մեղադրել են Պանտելեյմոնովին Ուկրաինայում բողոքի ակցիաների լուսաբանման ժամանակ ստի համար: Վիրավորելով և ծեծելով հեռուստաալիքի ղեկավարին՝ «Սվոբոդա» կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավորները ստիպել են նրան հրաժարականի դիմում գրել. այս մասին Facebook-յան էջում պատմել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:
Ուկրաինայի վարչապետն այդ առնչությամբ հայտարարել է, որ կադրային հարցերի լուծման նման մեթոդներն անթույլատրելի է համարում ժողովրդավարական հասարակության համար:
«Դա մեր մոտեցումը չէ: Երկիրը, որը գնում է Եվրամիություն, պետք է դրսևորի պրակտիկայում եվրոպական հասարակության հիմնական սկզբունքներն ու արժեքները»,- ասված է Յացենյուկի հայտարարության մեջ: Այնտեղ նաև ընդգծվում է, որ երկրի օրենքների համաձայն՝ Ազգային հեռուստաընկերության ղեկավարության աշխատանքի գնահատականը պետք է տա Ուկրաինայի կառավարությունը:










