Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի պետական համալսարանի ուսանողների հետ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին հանդիպում է ունեցել Արցախի պետական համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Բակո Սահակյանը ներկայացրել է 2013թ. տարբեր ոլորտներում երկրի ձեռքբերումներն ու խնդիրները, 2014թ. նախատեսվող ծրագրերը, անդրադարձել երկրի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող թեմաներին: Այնուհետև նա պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին:
ԼՂՀ Նախագահը կարևորել է Արցախի պետական համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ պարբերական հանդիպումները՝ նշելով, որ մայր բուհը մեր հանրապետության գիտակրթական ամենախոշոր հաստատությունն է և հանդիսանում է պետության կադրային ներուժի, մտավորականության ու մասնագետների պատրաստման առանցքային օղակներից մեկը:










