Ավստրալիայի ափերին հայտնաբերել են մնացորդներ, որոնք կարող են անհետացած Boeing-ինը լինել

08:19 • 20.03.14

Ավստրալիայի ափերի մոտ հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորներ, որոնք կարող են պատկանած լինել «Մալայզիական ավիաուղիներ» ավիաընկերության անհետացած ինքնաթիռին, այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն՝ France Presse գործակալությանը հղումով։

 

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթն ասել է, որ այնտեղ են ուղարկվում ինքնաթիռներ՝ որոնողական գործողությանը մասնակցելու համար։

 

Նա նշել է, թե դեռևս հաստատված չէ՝ ինքնաթիռի բեկորներն իրոք անհետացած ինքնաթիռին են պատկանում, թե ոչ։

 

Ավելի վաղ ևս տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Վիետնամի փրկարար ծառայության աշխատակիցները գտել են անհետացած Boeing 777-200-ի մնացորդները, սակայն ավելի ուշ Հարավչինական ծովում որոնողական աշխատանքներ իրականացնող ամերիկացի փրկարարները հայտարարել էին, որ այդ բեկորները մալայզիական ինքնաթիռինը չեն։

 

Հիշեցնենք, որ Կուալա Լումպուր - Պեկին չվերթն իրականացնող ինքնաթիռն անհետացել էր մարտի 8-ին։