Բան Կի-մունը ժամանել է Մոսկվա, նա կհանդիպի Պուտինին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ժամանել է Մոսկվա, հայտնում է Life News-ը:
Այսօր նա կհանդիպի ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին, արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
Այցի նպատակը Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումն է: Ըստ Russia Today-ի՝ նա նաև հանդես կգա մամուլի ներկայացուցիչների առաջ:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Ղրիմի հանրաքվեն է՛լ ավելի կսրի Ուկրաինայի ճգնաժամը:
Մոսկվայից հետո սպասվում է Բան Կի-մունի այցը Կիև։










