Մառնեուլի–Թբիլիսի ճանապարհին հայկական պետհամարանիշով BMW-ի վարորդը բախվել է ծառին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ՀՀ ԱԻ նախարարություն մարտի 20-ին, ժամը 15.10-ին տեղեկություն է ստացվել, որ Մառնեուլի–Թբիլիսի ավտոճանապարհին` Շուլավեր գյուղի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի (վարորդ` Ա. Մկրտչյան) 34 MS 779 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին։
Վարորդ Ա. Մկրտչյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Մառնեուլիի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։










