Բոստոնի մարաթոնի ահաբեկչության հետևանքով ոտքը կորցրած պարուհին առաջին անգամ բեմ է բարձրացել (լուսանկարներ)

13:58 • 20.03.14

Նախորդ տարի Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով պարուսույց Ադրիանա Հասլեթ Դևիսը կորցրել էր ոտքի մի մասը։ Սակայն երիտասարդ կինն ինքն իրեն խոստացել էր, որ նա կրկին կպարի։

 

Մի ամբողջ տարի Ադրիանան աշխատել է Հյու Հերիի հետ, ով նրան նորից սովորեցրել է պարային շարժումները, որոնց ժամանակին տիրապետել է կինը, գրում է mashable.com-ը։

 

Վանկուվերում «TED 2014» գիտաժողովի ժամանակ Ադրիանան ոտքի անդամահատումից հետո առաջին անգամ պարել է հանդիսատեսի առաջ։ Նրա պարային ելույթը հանդիսատեսը դիտել է հոտնկայս։ Թեև Ադրիանայի ելույթը կարճ է եղել, այն, միևնույն է, նրա հաղթանակն է դարձել. պարուհու արցունքները տեսանելի են եղել նույնիսկ ամենավերջին շարքերից։

Ted-davis-herr

TED2014 Dancer

Hugh Herr and Adrianne Haslet-Davis