Բրիտանիայում անջատել են ԱԷԿ-ի ռեակտորներից մեկը` «երկրորդ Ֆուկուսիմայից» խուսափելու համար
Բրիտանիայում «Դանջենես» ատոմակայանի օպերատորը 5 ամսով անջատել է ռեակտորներից մեկը` խուսափելու այնպիսի վթարից, որը տեղի էր ունեցել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում:
Ինչպես գրում է Russia Today-ը` The Independent-ին հղումով, հասարակության շրջանում վրդովմունքի ալիք է բարձրացել, թե բնակչությանը հարկ եղածի պես չեն բացատրել՝ ինչն է հանդիսացել ռեակտորի անջատման պատճառը:
Բրիտանիայի հասարակությունը դժգոհ է EDF էներգետիկ հսկա ընկերության գործողություններից: Ընկերությանը մեղադրում են «Դանջենեսին» սպառնացող վտանգի մասին տեղեկությունը թաքցնելու մեջ: Ինչպես պարզվել է՝ Քենթ շրջանում գտնվող ԱԷԿ-ի ռեակտորներից մեկը 5 ամսով աջատվել է անցյալ տարի:
EDF-ն ռեակտորն անջատել է մայիսի 22-ին` նոր պաշտպանիչ պատի կառուցման աշխատանքներն սկսելու համար: Այն պետք է նվազեցներ ծովի կողմից եկող վտանգը: 750 հազար տներին էներգիա մատակարարող ռեակտորն աշխատանքները վերսկսել է հոկտեմբերի 15-ին:










