Սիրիայի քիմիական զենքի կեսն արդեն դուրս է բերվել երկրից

16:51 • 20.03.14

Սիրիայի կառավարության ունեցած քիմիական զենքի պաշարի կեսը՝ 45.6%-ը, արդեն հանվել է երկրի սահմաններից դուրս, հայտնում է Al Arabiya-ն։

 

Սիրիայի քիմիական զինաթափման գործընթացին հետևող միջազգային թիմը (Քիմիական զենքի արգելման կազմակերպություն (ՔԶԱԿ) և ՄԱԿ) մանրամասնել է, որ զենքը Լաթաքիա քաղաքից հատուկ նավերով տեղափոխվել է Միջերկրական ծովով։

 

Ըստ Սիրիայի կառավարության ու ՔԶԱԿ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ արաբական պետությունից քիմիական զենքի ողջ պաշարը պետք է դուրս բերվի մինչ այս տարվա ապրիլի 27-ը։

 

Իսկ ինչ վերաբերում է զենքի ոչնչացմանը, ապա դա պետք է տեղի ունենա մինչ հունիսի 30-ը, սակայն որոշ փորձագետների կարծիքով՝ ՔԶԱԿ-ը չի տեղավորվի նշված ժամկետում։