Ամերիկացի չինովնիկը մոտ 2 մլն մետաղադրամ է գողացել վճարման սարքից
ԱՄՆ-ի Րիջվուդ քաղաքի բնակիչ, քաղաքապետարանի աշխատակից Թոմաս Ռիկան 2 տարի շարունակ վճարման ավտոմատ սարքից 25 ցենտանոց մետաղադրամներ է լցրել գրպանները, հայտնում է Взгляд-ը՝ ամերիկյան ԶԼՄ-ներին հղումով։
43-ամյա Ռիկան կորցրել է աշխատանքն անցած տարվա հունվարին, երբ պարզվել է, որ նա ավտոկայանատեղիների ավտոմատներից գողացել է 500 դոլարի մետաղադրամ։ Սակայն հետագա հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ռիկան պարբերաբար նման գողություններ է իրականացրել՝ գումարը տեղափոխելով իր բանկային հաշվի վրա։ Ընդհանուր առմամբ, նա գողացել է մոտ 2 մլն հատ մետաղադրամ՝ 450.000 դոլար արժողությամբ։
Սակայն մեղադրյալին հաջողվել է համաձայնության գալ իրավապահների հետ ու խուսափել ազատազրկումից։ Փոխարենը նա պարտավոր է 5 տարվա ընթացքում քաղաքային բյուջե վերադարձնել գողացված գումարը։ Բացի այդ, նրան զրկել են քաղաքապետարանում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։










