Կանխվել է Ուկրաինայի տարածքով Եվրոպայից Ռուսաստան զենքի մաքսանենգության փորձը
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից Ուկրաինայի տարածքով Եվրոպայից Ռուսաստան զենքի մաքսանենգության ալիքը. խմբի մեջ են եղել ռուսներ և ուկրաինացիներ, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով՝ նույն օրն ավելի վաղ առաքված զենքը ստանալու ժամանակ Հյուսիսային Կովկասում ձերբակալվել է հանցավոր խմբի ևս երկու անդամ:
Անվտանգության ծառայությունը նշում է, որ տվյալներ են ստացել միջազգային կազմակերպված հանցավոր խմբի մասնակիցների կողմից Եվրամիության երկրներից մեկում մեծ քանակությամբ հրազենի ձեռքբերման մասին, որն իրավապահ մարմինների կողմից համապատասխան վերահսկողության բացակայության դեպքում մատակարարվում էր Ուկրաինայի տարածք, իսկ այնուհետ ավտոմեքենաներով տեղափոխվում Հյուսիսային Կովկասի պետություններ:










