Հունաստանին 8.5 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն կտրամադրվի
Վարկատուները (ԵՄ-ն, ԵԿԲ-ն և ԱՄՖ-ն) հաստատել են Աթենքի հետ ձեռք բերված համաձայնությունը, որը թույլ է տալիս Հունաստանին տրամադրել մակրոֆինանսական օգնության հերթական տրանշը՝ 8.5 մլրդ եվրոյի չափով՝ երկրի երկրորդ հակաճգնաժամային ծրագրի շրջանակում, տեղեկացնում է Взгляд-ը։
Այդ տրանշի տրամադրման որոշումը կայացվելու է Եվրախմբի՝ ապրիլին կայանալիք նիստի ընթացքում։
Վարկատու «եռյակը» նաև հաստատել է, որ Աթենքը 2013թ.-ին կարողացել է ապահովել բյուջեի ավելցուկի պայմանը՝ 1.5 մլրդ եվրոյով։
Համաձայն Եվրահանձնաժողովի կանխատեսումների՝ 2014թ.-ին Հունաստանը պետք է կրճատի իր բյուջեի դեֆիցիտը՝ ՀՆԱ-ի 13.1%-ից հասցնելով 2.2%-ի, որպեսզի 2015թ.-ին հասնի 1% դեֆիցիտի։










