Այսօր Երջանկության օրն է. ՄԱԿ-ն առաջարկում է հետևել իր 10 կանոններին

11:17 • 20.03.14

Երջանկությունը համարելով համամարդկային նպատակներից մեկն աշխարհում՝ ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեան 2012-ին մարտի 20-ը հռչակում է Երջանկության միջազգային օր, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

ՄԱԿ-ն առաջարկում է բոլոր անդամ երկրներին, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին, ինչպես նաև քաղաքացիական հանրությանը, ներառյալ՝ ոչ պետական կազմակերպություններին և անհատներին, Երջանկության միջազգային օրը նշել հավուր պատշաճի, այդ թվում՝ լուսավորչական միջոցառումներ անցկացնելու միջոցով։

 

Հարկ է հետևել երջանիկ լինելու 10 պարզ կանոնների՝


1. Մտածել մյուսների մասին,

2. Շփվել մարդկանց հետ,

3. Զբաղվել սպորտով,

4. Ուսումնասիրել շրջակա աշխարհը,

5. Բաց լինել նորությունների համար,

6. Նպատակ ունենալ,

7. Չհուսալքվել անհաջողությունից հետո,

8. Ամեն ինչում դրական կողմ փնտրել,

9. Համերաշխ լինել սեփական անձի հետ,

10. Ձգտել դառնալ որևէ մեծ բանի մի մասնիկը։