Թուրքիայում կրակ են բացել ժանդարմերիայի ծառայողների վրա. 2 զոհ, 4 վիրավոր

16:00 • 20.03.14

Ադանայի մոտակայքում հերթապահություն իրականացնող թուրք ժանդարմների ուղղությամբ անհայտ անձինք կրակ են բացել։

Ծառայողների ուղղությամբ կրակել են բեռնատար մեքենայից։ Զոհվել է 2 զինծառայող, ևս 4-ը վիրավոր են։

 

Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, վիրավորներից երկուսի վիճակը ծանր է։
 

Բեռնատարը դիմել է փախուստի։ Ենթադրվում է, որ դրա մեջ սիրիացի փախստականներ են եղել։ Այժմ ոստիկանությունը փորձում է գտնել հանցագործներին։