Ժիրինովսկին կարծում է, որ Boeing-ի անհետացման գործում ներգրավված են ամերիկացիները

19:22 • 20.03.14

ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 777 ինքնաթիռի անհետացման պատմության մեջ ներգրավված է ԱՄՆ-ն: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ քաղաքական գործչի կարծիքով՝ օդանավը «պարզապես ոչնչացվել է»:


Հիշեցնենք, որ Կուալա Լումպուրից Պեկին թռչող ինքնաթիռը, որը տեղափոխում էր 227 ուղևորի և անձնակազմի 12 անդամի, անհետացել է ռադարների էկրաններից լույս մարտի 8-ին՝ նախապես որևէ ազդանշան չուղարկելով խափանման մասին: Վերջին անգամ հաստատված կապի ժամանակ այն գտնվել է Մալայզիայի արևելյան ափերից 220 կմ հեռավորության վրա:


Ավելի վաղ Ծովային անվտանգության ավստրալական վարչությունը (AMSA) հայտարարել էր, որ ինքնաթիռի մնացորդներ են հայտնաբերել, որոնք, հավանաբար, կապ ունեն անհետացած Boeing 777-ի հետ: