Օբաման բացառել է ռազմական միջամտությունը Ուկրաինայում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բացառել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայում ռազմական գործողություններ իրականացնելը, այս մասին հաղորդում է nbcnews.com-ը:
Օբամայի խոսքերով՝ ԱՄՆ-ն փոխարենը կմոբիլիզացնի ողջ դիվանագիտական ռեսուրսները՝ վստահ լինելու համար, որ կա ուժեղ միջազգային կոալիցիա, որն ուղերձ է հղում, որ Ուկրաինան պետք է որոշի իր ճակատագիրը:
«Ավելի լավ ճանապարհ կա, բայց ես կարծում եմ, որ անգամ ուկրաինացիները կհասկանան, որ մեզ համար Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության մեջ ներքաշվելը ճիշտ չի լինի և լավ չի լինի անգամ Ուկրաինայի համար»,- հավելել է նա:
Մեկ ուրիշ հեռուստաալիքի տված հարցազրույցում Օբաման ասել է, որ ռազմական միջամտության տարբերակը չի քննարկվում, բայց ԱՄՆ-ն և իր դաշնակիցները պատրաստ են ձեռնարկել ավելի խիստ տնտեսական գործողություններ:
«Ակնհայտորեն մեզ պետք չէ Ռուսաստանի հետ իրական պատերազմ հրահրել։ Ուկրաինացիները չեն ցանկանում դա: Ոչ մեկ չի ցանկանա դա»,– ասել է նա:










