ՆԱՏՕ-ն կարող է փոխել անդամակցության կարգը՝ նոր անդամներ ընդունելու համար. Ռասմուսեն
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները կարող են փոխել ՆԱՏՕ-ի մոտեցումը նոր անդամների ընդունման հարցում։
Ինչպես տեղեկացնում է Независимая газета-ն այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը։
Նա չի հստակեցրել իր միտքը, սակայն հիշեցրել է, որ այժմ ՆԱՏՕ-ին են ցանկանում միանալ Բոսնիա և Հերցեգովինան, Մակեդոնիան, Չեռնոգորիան և Վրաստանը։
Ռասմուսենն ընդգծել է, որ Ռուսաստանի գործողությունները Ղրիմում ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կդրդեն ավելացնել ռազմական բյուջեն։
Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր չէ փոխել Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու ծրագրերը։










