Ընդդիմադիր Նավալնին պատժամիջոցների ենթակա ազդեցիկ ռուսաստանցիների իր ցուցակն է առաջարկել ԱՄՆ-ին ու ԵՄ-ին

11:05 • 20.03.14

Ռուսաստանյան ընդդիմության առաջնորդներից Ալեքսեյ Նավալնին ԵՄ-ին ու ԱՄՆ-ին առաջարկել է պատժամիջոցների ենթակա անձանց իր ցուցակը, հայտնում է Дождь հեռուստաընկերությունը:

 

Նավալնին դա արել է ամերիկյան The New York Times թերթում իր հոդվածի միջոցով. նա ԱՄՆ-ին ու Եվրամիությանն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորների նկատմամբ:

 

Նավալնու ցուցակում տեղ են գտել այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ Գենադի Տիմչենկոն, Արկադի և Բորիս Ռոտենբերգ եղբայրները, Յուրի Կովալչուկը, Վլադիմիր Յակունինը, Ռոման Աբրամովիչը, Ալիշեր Ուսմանովը, Իգոր Սեչինը և Ալեքսեյ Միլլերը:

 

Ռուսաստանցի ընդդիմադիրն առաջարկել է սառեցնել նրանց ակտիվները և արգելել նրանց մուտքը ԵՄ-ի երկրներ ու ԱՄՆ: