Օկլահոմայում դատարանը հետաձգել են մահապատիժը դեղամիջոցների սակավության պատճառով

01:14 • 20.03.14

ԱՄՆ-ում Օկլահոմայի վերաքննիչ դատարանը հետաձգել է երեքշաբթի նշանակված զույգ մահապատիժները` դրանց իրականացման համար անհրաժեշտ դեղորայքի բացակայության պատճառով:


Ինչպես հայտնում է Washington Post-ը` դատարանում կասկածում են, թե ժամանակին կստանան անհրաժեշտ դեղամիջոցները:


Օկլահոմայում այս խնդրի առաջ են կանգնել, քանի որ դեղագործական կազմակերպությունները դժգոհություններ են հայտնում և չեն ցանկանում մահացու ներարկումներ անելու համար դեղամիջոցներ մատակարարել, իսկ դեղատները հրաժարվում են արագ մահվանը նպաստող դեղերի բաղադրիչներ պատրաստել:

 

Լուսանկարում պատկերպած են ԱՄՆ բոլոր նահանգները, որտեղ մահացու ներարկումները կիրառվում են որպես մահապատժի իրականացման եղանակ:
 

Source: Death Penalty Information Center. Graphic: Tobey - The Washington Post.