ՌԴ ԱԳՆ-ն պատժամիջոցների պատասխան ցուցակ է ներկայացրել, որում ընդգրկել է նաև Ջոն Մաքքեյնին
ՌԴ ԱԳՆ-ն պատժամիջոցների պատասխան ցուցակ է ներկայացրել, որում ընդգրկված է ամերիկացի 9 գործիչ, որոնց թվում՝ սենատոր Ջոն Մաքքեյնը:
Ինչպես հաղորդում է Russia Today-ը՝ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանի կողմից սահմանափակումներ են սահմանվել՝ ի պատասխան ԱՄՆ վարչակազմի կողմից ՌԴ մի շարք պետական գործիչների և Դաշնային ժողովի պատգամավորների նկատմամբ մարտի 17-ին սահմանված պատժամիջոցների՝ Ղրիմի հանրաքվեին աջակցելու համար:
ԱԳՆ-ից նշել են, որ Ռուսաստանը համարժեք պատասխան կտա թշնամական ցանկացած գործողությանը:
Ստորև ներկայացվում է ԱՄՆ ներկայացուցիչների ամբողջական ցուցակը, ում նկատմամբ ՌԴ-ն պատժամիջոցներ է սահմանել:
1. Քերոլայն Ատկինսոն՝ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցով փոխօգնական
2. Դենիել Փֆայֆեր՝ ԱՄՆ նախագահի օգնական
3. Բենջամին Ռոդե՝ ԱՄՆ նախագահի օգնական
4. Հարի Ռիդ՝ ԱՄՆ Կոնգրեսի Սենատում մեծամասնական խմբակցության առաջնորդ
5. Ջոն Բեյներ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ
6. Ռոբերտ Մենենդես՝ Սենատի՝ արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ
7. Մերի Լենդրյու՝ սենատոր
8. Ջոն Մաքքեյն՝ սենատոր
9. Դենիել Քոութս՝ սենատոր










