Ջագերի ընկերուհին ինքնասպան է եղել. դատաբժշկական փորձաքննություն
49-ամյա նախկին մոդել և դիզայներ Լոուրեն Սքոթի դիահերձման արդյունքում հաստատվել է, որ Rolling Stones խմբի մենակատար Միք Ջագերի ընկերուհին ինքնասպանություն է գործել։
Ինչպես հայտնում է Взгляд-ը՝ Associated Press-ին հղումով, դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ կինը կախվել է։ Աղբյուրը հիշեցնում է, որ հայտնի դիզայների դին Նյու Յորքի իր բնակարանում հայտնաբերել է նրա օգնականը։ Նշվում է, որ Սքոթի պարանոցի շուրջ շարֆ է փաթաթված եղել։
Պարբերականը մանրամասնում է, որ այս լուրն ուղղակի ցնցել ու շոկի մեջ է գցել Ջագերին, ում համար անհասկանալի է մնում սիրելի կնոջ ինքնասպան լինելու պատճառը։ Այս կապակցությամբ Rolling Stones-ը հետաձգել է Ավստրալիայում կայանալիք համերգը։














