Սիրիայի դեսպանատունը փակելու մասին ԱՄՆ-ի որոշումն անօրինական է. երկրի ԱԳՆ
Սիրիայի ԱԳՆ-ն կամայական և անօրինական է անվանել Վաշինգտոնում երկրի դեսպանատան, ինչպես նաև 2 հյուպատոսությունների փակման մասին ԱՄՆ իշխանությունների որոշումը, գրում է РИА Новости-ն։
Երեքշաբթի հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն կասեցնում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ, սիրիական դեսպանության և հյուպատոսությունների աշխատանքը երկրի տարածքում։ Միչիգանում և Տեխասում Սիրիայի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին հանձնարարվել է լքել ԱՄՆ-ի տարածքը։
Սիրիայի ԱԳՆ հայտարարությունում ասվում է, որ Վաշինգտոնի որոշումը «կամայական է» և «Վիեննայի կոնվենցիայի խախտում»։










