Իտալական դպրոցում արգելել են ձեռքով դիպչել աշակերտներին

17:38 • 20.03.14

Իտալական Սալենտո քաղաքի դպրոցներից մեկում սահմանվել է արտառոց կանոն։ Աշակերտներին դպրոցի աշխատակիցների ոչ ցանկալի գործողություններից զերծ պահելու համար՝ տնօրենն արգելել է սաների հետ ցանկացած ֆիզիկական շփում։

 

Ինչպես նշում է Euromag-ը՝ Republicca-ին հղումով, այսուհետ ուսուցիչներին արգելվում է աղջիկներին ու տղաներին ձեռքով դիպչել, բռնել նրանց ձեռքը, այտը համբուրել և գլուխը շոյել։

 

Այնուհանդերձ մանկապղծության դեմ ուղղված այս կանոնը միանշանակ չի ընդունվել աշակերտների ծնողների կողմից։ Նշվում է, որ ֆիզիկական շփման արգելքը խախտելու դեպքում կարգազանցին սպառնում են պատժամիջոցներ։