Տուրչինովը խորհրդարան է մտցրել «Ուկրաինայի ազատագրման համար պայքարի մասին» հռչակագիրը
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը խորհրդարան է մտցրել «Ուկրաինայի ազատագրման համար պայքարի մասին» հռչակագիրը, գրում է gazeta.ru-ն:
Համաձայն փաստաթղթի՝ «Ղրիմը եղել է, կա և կլինի Ուկրաինայի կազմում»:
«Ուկրաինացի ժողովուրդը երբեք և ոչ մի պայմաններում չի դադարի Ղրիմի ազատագրման համար պայքարն օկուպանտներից, որքան էլ ծանր ու երկարատև այն լինի»,- ասված է փաստաթղթում:










