Ուկրաինայի խորհրդարանը երկրի ազատագրման համար պայքարի մասին հռչակագիր է ընդունել
Ուկրաինայի Գերագույն ռադան երկրի ազատագրման համար պայքարի մասին հռչակագիր է ընդունել: Փաստաթղթում կոչ է արվում միջազգային հանրության բոլոր անդամներին խուսափել «այսպես կոչված Ղրիմի Հանրապետության» միջազգային ճանաչումից, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
«Ուկրաինայի ժողովրդի անունից Գերագույն ռադան հայտարարում է, որ Ղրիմը եղել է, կա և կլինի Ուկրաինայի կազմում: Ուկրաինացի ժողովուրդը երբեք և ոչ մի պայմանում չի դադարեցնի Ղրիմի ազատագրման համար պայքարը»,- ասված է փաստաթղթում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը խորհրդարան է մտցրել «Ուկրաինայի ազատագրման համար պայքարի մասին» հռչակագիրը:










