Ուկրաինան դադարեցնում է նախագահությունն ԱՊՀ-ում. համապատասխան նոտա է հղվել

12:19 • 20.03.14

Ուկրաինան ԱՊՀ-ում (Անկախ պետությունների համագործակցություն) երկրի նախագահությունը դադարեցնելու վերաբերյալ նոտա է հղել Համագործակցության գործադիր կոմիտեին։ Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը։

 

«Մեր ներկայացուցչությունն արդեն ստացել է նոտան, և մենք այն հանձնել ենք գործադիր կոմիտեի քարտուղարությանը»,- ասել է ԱՊՀ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Բունեչկոն։

 

Նա նշել է, որ այդ նոտան հայտարարվելու է ԱՊՀ-ում մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստի ընթացքում, որը տեղի է ունենալու այսօր՝ Մինսկում։

 

«Ես արդեն չեմ նախագահելու»,- ասել է Բունեչկոն։