Ռուսաստանն Ուկրաինայի հարավում և արևելքում ռազմական ներխուժման է պատրաստվում. ուկրաինացի դիվանագետ

15:13 • 20.03.14

ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուրի Կլիմենկոն Ժնևում հայտարարել է, որ Ռուսաստանը ռազմական ներխուժում է պատրաստում, հաղորդում է polit.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

Դիվանագետի խոսքով՝ «նշաններ կան, որ Ռուսաստանն Ուկրաինայի հարավում և արևելքում լայնամասշտաբ ռազմական ներխուժման է պատրաստվում»: Նման հայտարարություն Կլիմենկոն արել է Ուկրաինայում մարդու իրավունքների իրավիճակին նվիրված ճեպազրույցի ժամանակ:

 

Կլիմենկոյի կարծիքը սատարել են ճեպազրույցի մի քանի մասնակիցներ: Սակայն հայտարարությունը ստացել է ռուսական կողմի առարկությունը, որը հայտարարել է, որ երկիրը ոչ մի ագրեսիվ միջոցներ չի ձեռնարկում: