Կիևը չպետք է շտապի ՌԴ-ի հետ վիզային ռեժիմ սահմանելու հարցում. Յացենյուկ
Կիևը չպետք է շտապի ո՛չ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու, ո՛չ արտասահմանյան անձնագրերի անցնելու հարցում. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդպես է կարծում Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը։
«Պետք է յոթ անգամ չափել և մեկ անգամ կտրել։ Դժվար թե Ուկրաինայի կողմից նման նախաձեռնությունն արդյունավետ լինի Ռուսաստանի Դաշնության վրա ազդելու համար։ Փոխարենը՝ խնդիրը լուրջ հումանիտար նշանակություն կունենա Ուկրաինայի համար, քանի որ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմով հետաքրքրված են Ուկրաինայի շատ քաղաքացիներ, հատկապես՝ Արևելքում և Հարավում, որոնք Ռուսաստան են մեկնում աշխատելու համար, կամ բարեկամական հարաբերություններ ունեն սահմանի մյուս կողմում»,-ասել է Յացենյուկը։
Նախօրեին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը Ռուաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու որոշում էր կայացրել՝ պայմանավորված Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններով։
Ի պատասխան՝ ՌԴ Դաշնային խորհրդի ներկայացուցիչները հաղորդել էին, որ նույնպես կարող են վիզային ռեժիմ մտնցել ուկրաինական նոր իշխանությունների համար։










